JOB DESCRIPTION: 
ՄՆԿ-ն փնտրում է մեդիագրագիտության մասնագետ-ծրագրերի համակարգողի, որը կմիանա ՄՆԿ թիմին և կկազմակերպի և կկառավարի մեդիագրագիտության տարածման ուղղությամբ տարվող աշխատանքները և կշարունակի կազմակերպության՝ ոլորտում ավելի քան 10 տարվա ակտիվ ջանքերը։ Պաշտոնը ենթադրում է հաշվետու լինել գործադիր տնօրենին և սերտորեն համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ։
RESPONSIBILITIES: 
- Մշակել ու իրականացնել մեդիագրագիտության խթանմանն ուղղված տարբեր գաղափարներ, ուղղության զարգացման հայեցակարգեր՝ կիրառելով ստեղծագործական, նորարարական ու ինտերակտիվ մեթոդներ;
- Մշակել մեդիագրագիտության թեմայով բազմազան նյութեր (հոդվածներ, հետազոտություններ, ձեռնարկներ, խաղեր, հաղորդումներ) և դրանք պատրաստելու ընթացքում ներգրավել այլ մասնագետների;
- Նախաձեռնել և համակարգել հանրակրթության մեջ մեդիագրագիտության ինտեգրմանն ուղղված գործողություններ՝ ակտիվ համագործակցելով պետական և ոչ պետական մարմինների գործընկերների ու մասնագետների հետ;
- Պլանավորել ծրագրերի գործողությունները, պատրաստել հաշվետվություններ, համակարգել ծրագրերի փաստաթղթերը, աշխատել տեղացի և միջազգային գործընկերների հետ;
- Կազմակերպել և անցկացնել մեդիագրագիտության դասընթացներ ինչպես դասավանդողների, այնպես էլ տարբեր այլ խմբերի (ՔՀԿ ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ, դպրոցականներ և ուսանողներ, ծնողներ, հանրային ու քաղաքական գործիչներ, լրագրողներ) համար՝ հիմնվելով ՄՆԿ կողմից մշակված բազմաթիվ նյութերի վրա, պատրաստ լինել հանդես գալ դասավանդողի դերում;
- Մասնակցել երկրում մեդիագրագիտության ու մեդիակրթության ռազմավարական մոտեցումների ու փաստաթղթերի մշակմանը;
- Զարգացնել համագործակցային հարաբերությունները ԿԳՄՍ նախարարության, պետական այլ կառույցների, միջազգային ու տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ՝ մեդիագրագիտության տարածման ուղղությամբ;
- Հետևել այս դաշտում միջազգային զարգացումներին և ծրագրերին, զարգացնել հարաբերությունները ոլորտում ակտիվ միջազգային կառույցների ու գործընկերների հետ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում;
- Մեդիա և/ կամ կրթության դաշտի ծրագրերի համակարգման առնվազն 5 տարվա փորձ;
- Միջազգային գործընկերների հետ աշխատանքի փորձ;
- Խորքային գիտելիք Հայաստանի մեդիա դաշտի, դրա հիմնական խնդիրների, հանրային ընկալումների ու մեդիա սպառման միտումների մասին;
- Պատկերացում մեդիագրագիտության, դրա տարածման միջազգային ու տեղական փորձի մասին;
- Խորքային պատկերացում Հայաստանում կրթության ոլորտի, վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների ու խնդիրների մասին;
- Դասընթացների մշակման և դասավանդման փորձ;
- Մեդիագրագիտության ոլորտի նախաձեռնություններին և ծրագրերին մասնակցության փորձը ցանկալի է;
- Ինքնուրույն աշխատանքի պատրաստակամություն, նախաձեռնողականություն, քննադատական մտածողություն, հաղորդակցական, կազմակերպչական հմտություներ, թիմային աշխատանքի պատրաստակամություն;
- Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն; ռուսերենի իմացությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES: 
Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ներկայացնել
assistant@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով` թեմա դաշտում նշելով “medialiteracy” բառը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.