JOB DESCRIPTION
: 
.
Ծառայություն մատուցողը՝ Փորձագետ (անհատ կամ թիմ)
Աշխատանքի բնույթը՝ Հետազոտության անցկացում, մեդիագրագիտության գործիքակազմի մշակում և քարոզարշավի մշակում
Վայրը՝ ՀՀ մարզեր, Երևան
Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում (STRIVE)»
Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին
Աշխատանքի բովանդակությունը․
ա) Մշակել մեդիագրագիտության վերաբերյալ վերլուծական աշխատանք` ընդգրկելով քաղաքականություն և շեշտադրելով հետևյալը․
- ՔՀԿ-ների ներկայիս ներգրավվածությունը ապատեղեկատվության դեմ պայքարում
- Փաստերը, որոնք հնարավորություն կտան մեդիա ոլորտը կարգավորող հիմնական դերակատարներին և քաղաքականություն մշակողներին հասկանալու խնդիրները և ձեռնարկելու անհրաժեշտ քաղաքականություն կամ արձագանք
- Հայաստանում մեդիա միջավայրի ներկայիս մարտահրավերները, որոնք անդրադառնում են ՔՀԿ-ների աշխատանքի լուսաբանման և տեսանելիության ապահովման վրա։
բ) Նշված քաղաքականությունն իր մեջ պետք է ներառի նաև մեդիագրագիտության վերաբերյալ և ապատեղեկատվությունը հատկորոշելու գործիքակազմ (օրինակ` ինչպես ստուգել տեղեկատվության հուսալիությունը, ինչպես բարելավել քննադատ մտածողությունը և այլն):
Գործիքակազմը պետք է լինի օգտագործողի համար մատչելի և ներառի գործնական տեղեկություն և առաջարկություններ՝ թիրախավորելով բոլոր քաղաքացիներին՝ անկախ կրթությունից, կարծիքից կամ դիրքից։ Գործիքակազմը նախատեսվում է տարածել թվային հարթակներում, ինչպես նաև ՔՀԿ-ների և համայնքային կենտրոնների միջոցով։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել մեդիագրագիտության ոլորտում աշխատող քաղհասարակության հիմնական դերակատարների քարտեզագրում և հատկորոշել ոլորտի՝ Հայաստանում առկա խնդիրները և կարիքները;
- Կարիքների գնահատման հիման վրա դուրս բերել նոր թեմաներ և ընդգրկել վերլուծական աշխատանքի բովանդակության մեջ;
- Մշակել մեդիագրագիտության գործիքակազմ, որը հնարավորինս հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց;
- Մշակել վերլուծական աշխատանքի և գործիքակազմի տարածման արշավ՝ STRIVE-ի թիմի կողմից իրականացնելու նպատակով;
- Իրականացնել գործիքակազմի վերաբերյալ առցանց/անցանց տեղեկատվական հանդիպումներ ՔՀԿ-ների հետ՝ ներգրավելով 150-200 անձանց;
- Վերլուծել արշավների ընթացքում առաջ եկած ռիսկերն ու խնդիրները և նախանշել դրանց կառավարման ուղիները;
- Ներկայացնել վերջնական վերլուծական աշխատանքը և գործիքակազմը՝ հայերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով (ներառել նաև կիրառման համար ռուսերեն/անգլերեն հավելյալ նյութեր և հղումներ)։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
I Պայմանագրի կնքման օրվանից 10-րդ օր
Նախնական հաշվետվություն՝ ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ։
II Պայմանագրի կնքման օրվանից 20-րդ օր
Քարտեզագրման և կարիքների գնահատման մասին հաշվետվություն։
III Պայմանագրի կնքման օրվանից 45-րդ օր
Վերլուծական աշխատանքի և գործիքակազմի նախնական ներկայացում։ Արշավի իրականացման նախնական տարբերակի ներկայացում
IV Պայմանագրի կնքման օրվանից 60-րդ օր
Վերլուծական աշխատանքի և գործիքակազմի վերջնական հանձնում, առցանց/անցանց իրազեկման հանդիպումների արդյունքների ներկայացում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Լրագրության և/կամ հաղորդակցության ոլորտի կրթություն;
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ;
- Նմանատիպ հետազոտական աշխատանքների կատարման և ուղեցույցների մշակման փորձ;
- Միջազգային ծրագրերում աշխատելու փորձ;
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ;
- Հայաստանյան ՔՀԿ-ների մասին տեղեկացվածություն;
- Հայերեն լեզվի լավ իմացություն;
- Վարժ գրելու, վերլուծելու և հաղորդակցման հմտություններ;
- Անհատական և թիմում աշխատելու կարողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES
: 
- Ինքնակենսագրական (CV)՝ հնարավորինս բացված ձևաչափով (օր․ Europass ձևաչափով)
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների օրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով, առկայության դեպքում՝ հղումներով
-Նախատեսվող աշխատանքի մասին հակիրճ նկարագիր՝ ներառյալ բյուջե և ժամանակացույց
- 1-2 երաշխավորների կոնտակտներ (ներառյալ նախորդ գործատուի):
Խնդրում ենք դիմումներն ուղարկել հետևյալ էջին՝
https://neareast.bamboohr.com/careers/378 Կապ կհաստատվի միայն ընտրությունն անցած թեկնածուների հետ։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT
: 
«STRIVE» ծրագրի ընդհանուր նկարագիրը
ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում (STRIVE) ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները։ Ծրագիրն աջակցում է ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, նպատակային ֆինանսական աջակցության տրամադրմանը, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացմանը, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացմանը, կամավորության և երիտասարդների առաջնորդության զարգացմանը:
Ծրագրի արդյունքներից մեկն այն է, որ ՔՀԿ-ները և մեդիա կազմակերպություններն իրականացնեն ապացույցների վրա հիմնված հետազոտություն և կրթական նախաձեռնություններ՝ պայքարելու ապատեղեկատվության դեմ և բարձրացնելու մեդիագրագիտության և քննադատ մտածողության հմտությունները։