DETAIL DESCRIPTION
: 
.
Առաջին անգամ Հայաստանում ս.թ. հոկտեմբերի 1-ից 15-ը «Հայկական Հոգեւոր Վերականգնման Հիմնադրամը», համագործակցելով հեղինակավոր «Դալվիչ կենտրոնի» հետ եւ միջազգային առաջատար մասնագետների ներգրավմամբ, կազմակերպում է փորձառու հոգեբան-հոգեթերապեւտների ու սոցիալական աշխատողների գործնական վերապատրաստման բարձրակարգ ծրագիր՝ «Նարատիվային (պատմողական) թերապիայի» (Narrative Therapy) մեթոդի վերաբերյալ։
«Նարատիվային (պատմողական) թերապիան» հոգեթերապեւտիկ աշխատանքի նորարարական մոտեցում է, որի գլոբալ կենտրոնը համարվում է Ավստրալիայի «Դալվիչ կենտրոնը» (dulwichcentre.com.au): Վերջին երկու տասնամյակներին այս մեթոդով աշխատանքի արդյունքում գրանցվել են կայուն դրական արդյունքներ տագնապ, վիշտ, հետ-տրավմատիկ սթրես, ուշադրության կենտրոնացում եւ այլ հարակից խնդիրներ ունեցող այցելուների մոտ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձեւաչափերի դեպքում։
Երկշաբաթյա ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի ավարտական վկայական։ Գերազանց արդյունքներ գրանցած մասնակիցներին կառաջարկվի առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագիր հետեւյալ պայմաններով եւ մինչեւ 50 ժամ ամսական ընդհանուր զբաղվածությամբ.
- Անցկացնել շահառուների լայն շրջանակի համար նախատեսված հոգեբանական աջակցության խմբային (մինչեւ 12 մասնակից) հանդիպումներ Երեւանում, ՀՀ մարզերում եւ Արցախի Հանրապետությունում;
- Մշակել եւ անցկացնել հոգեկրթական (psychoeducation) համայնքային միջոցառումներ (մինչեւ 35 մասնակից);
- Մասնակցել միջազգային առաջատար մասնագետների կողմից անցկացվող պարբերական սուպերվիզիաներին;
- Աջակցել ու մասնակցել կրթական ու մասնագիտական վերապատրաստման բաղադրիչների կատարելագործմանը, եւ այլն։
Մեկամյա աշխատանքային փուլից հետո ներգրավված մասնագետներին (շարունակական վերապատրաստումների մասնակցելու պայմանով) կառաջարկվի կա՛մ շարունակել խմբավարի աշխատանքը, կա՛մ դառնալ «նարատիվային մեթոդի» վերապատրաստող (թրեյներ)՝ Հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ համապատասխան սերտիֆիկացմամբ։
REQUIREMENTS
: 
.
ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Հոգեբանության ոլորտում բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան)։ Արտերկրի հեղինակավոր հաստատություններում մասնագիտական վերապատրաստումների մասնակցությունը կդիտվի որպես առավելություն։
- Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ այցելուների հետ: Պատերազմական իրավիճակներից տուժած անձանց եւ խոցելի խմբերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Սեփական անհատական հոգեթերապիայի մասնակցություն (առնվազն 50 ժամ)։
- Հոգեկան առողջության կամ հարակից ոլորտների վերաբերյալ դասընթացների մասնակցություն (առնվազն 100 ժամ):
- Oտար լեզուների (անգլերեն եւ ռուսերեն) տիրապետման աշխատանքային մակարդակ:
-Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office՝ պարտադիր)։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Սոցիալական աշխատողի բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան):
- Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, այդ թվում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
- Հոգեկան առողջության կամ հարակից ոլորտների վերաբերյալ դասընթացների մասնակցություն (առնվազն 100 ժամ):
- Շահառուների հետ աշխատանքի հմտություններ:
- Oտար լեզուների (անգլերեն եւ ռուսերեն) տիրապետման աշխատանքային մակարդակ:
- Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office՝ պարտադիր)։
ՑԱՆԿԱԼԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Մասնագիտական դասընթացներ վարելու առնվազն երեք տարվա փորձ;
- ՀՀ մարզերում աշխատելու պատրաստակամություն;
- Մասնագիտական աշխատանքի նոր մեթոդներ սովորելու ցանկություն;
- Թիմում աշխատելու պատրաստակամություն;
- Շփման հմտությունների բարձր մակարդակ;
- Ակտիվ լսողության հմտություններ;
- Տարբեր խոցելի խմբերի հետ հաղորդակցվելու տեսանելի փորձ եւ հմտություններ;
- Հիմնադրամի կողմից իրականացվող համայնքային ծրագրերին մասնակցելու ցանկություն եւ պատրաստակամություն։
APPLICATION PROCEDURES
: 
.
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
- CV;
- Մոտիվացիոն նամակ (ազատ ոճով, 500 բառ);
- Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ;
- Երաշխավորագիր՝ աշխատանքային վերջին երեք հաստատություններից որեւէ մեկի ղեկավարից (ներկայացվում է նախնական ընտրության փուլից հետո);
- Մասնագիտական դասընթացների մասնակցությունը փաստող վկայական(ներ) (ցանկալի):
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Դասընթացին մասնակցության հայտը անհրաժեշտ է ուղարկել
hr@revival.am էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ։ Խնդրում ենք նամակը վերնագրել "Narrative Therapy Training Application": Ընտրության նախնական փուլը հաղթահարած դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի սեպտեմբերի 11-13-ը ներառյալ։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.