COMPETITION TYPE
: 
Առաջարկների ընդունում
DETAIL DESCRIPTION
: 
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան (ՀՖՀԱ) իրականացնում է բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանման, արդիականացման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում բնակարանային անբավարար պայմանների և էներգետիկ աղքատության հետ կապված խնդիրների լուծմանը՝ խրախուսելով համագործակցությունը ոլորտի դերակատարների հետ և նպաստելով շուկայի զարգացմանը:
Հայաստանում բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) զգալի մասն ունի վերանորոգման, արդիականացման և պատշաճ պահպանման կարիք, որի համար անհրաժեշտ և կարևորագույն գործոններից մեկն է ԲԲՇ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված ծախսերի, ինչպես նաև ԲԲՇ արդիականացման և կառավարման ծախսերի ճիշտ հաշվարկը և պլանավորումը:
Սույն ծրագրի շրջանակում, ՀՖՀԱ-ն նպատակ ունի մշակել մեթոդական ցուցումներ բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման և պլանավորման համար: Սույն առաջադրանքն իրականացնելու համար ՀՖՀԱ-ն հայտարարում է մրցույթ և հրավիրում է փորձագետ կազմակերպություններին ներկայացնելու առաջարկ՝ համաձայն կից ներկայացված Տեխնիկական առաջադրանքի պահանջների:
REQUIREMENTS
: 
Ծառայություն մատուցողի՝ տվյալ առաջադրանքում ներգրավված թիմը պետք է ունենա բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ոլորտում փորձ և ֆինանսիստի, ինչպես նաև շինարարի և/կամ ճարտարագետի որակավորում, ինչպես նաև մեթոդանական նյութեր մշակելու փորձ:
Պահանջվող այլ որակավորումներն են`
- Նվազագույնը 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ ԲԲՇ կառավարման ոլորտում,
- Շինարարության ոլորտում նախահաշիվների կազմման փորձ
- Մեթոդական նյութեր մշակելու հմտություն և փորձ,
- Իրավաբանական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է,
- Գերազանց վերլուծական հմտություններ,
- Միջազգային դոնոր կազմակերպությունների և պետական մարմինների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES
: 
Փորձագետ կազմակերպությունները պետք է ուղարկեն առաջարկը հետևյալ էլ-փոստի հասցեին՝
info@habitat.am 2024 թվականի հուլիսի 1-ին, մինչև ժամը 12:00-ը:
Դիմող կազմակերպությունները պետք է ՀՖՀԱ դիտարկմանը ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
- Սույն տեխնիկական առաջադրանքին առնչվող աշխատանքների նկարագրությունը;
- Առաջարկվող մեթոդաբանության նկարագրությունը;
- Պահանջվող ռեսուրսները և բյուջեն (ներառյալ հարկերը);
- Առաջադրանքի իրականացման ժամանակացույցը և աշխատանքների բաշխման կառուցվածքը;
- Առաջարկին կից պետք է ներկայացվեն ինքնակենսագրությունները և 2 նամակ երաշխավորագիր;
- Վերջին 3 տարվա ընթացքում ԲԲՇ կառավարման և պահպանման ոլորտում իրականացված աշխատանքների պայմանագրերի պատճեները:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
TOR-ARM_Methodological guidelines_Final.doc - TOR-ARM
ABOUT COMPANY
: 
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) հանդիսանում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակը Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։
2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 8300 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։
Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան նախաձեռնում է լայնածավալ կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։