ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ
: 
Աշխատանքի մրցույթ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ
: 
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ ԵՊՀ կառավարչի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար:
ՊԱՀԱՆՋՆԵՐ
: 
Մրցույթին կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) Ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը;
բ) Լուսանկար;
գ) Ինքնակենսագրություն/ ռեզյումե;
դ) Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ;
ե) Հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։
«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է նաև էլեկտրոնային տեսքով՝ PDF ձևաչափով։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2020թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գ. Հայրապետյան): Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» կայքում՝
http://documentation.ysu.am/ : Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ 043-66-19-22, էլ. փոստ`
board@ysu.am):