ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուի/ շուկայի զարգացման պատասխանատուի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Այցելել վաճառակետեր;
- Ժամանակին և ճիշտ ձևավորել վաճառակետերում պատվերները;
- Ապահովել ապրանքների ներկայացվածության ստանդարտները՝ տեղադրվածություն, դիրք, դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն;
- Իրականացնել շուկայի վերլուծություն, նոր հաճախորդների ներգրավում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ;
- Ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV)
a.khachatryan@dgcomp.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի Խորհրդատու/ Շուկայի Զարգացման Պատասխանատու»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
100,000 դրամ (առանց հարկերի) և բոնուսներ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն իրականացնում է համակարգիչների, անվտանգության համակարգերի և ցանցային տեխնիկայի մանրամեծածախ վաճառք: