ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Արես» Փաստաբանական Գրասենյակը փնտրում է Իրավաբան, որը կիրականացնի ցանկացած տեսակի գործարքների փաստաթղթային ձևակերպում, դիմումների, հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ;
- Քաղաքացիաիրավական ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների (բանավոր և գրավոր) իմացություն;
- Համակարգչով աշխատելու իմացություն;
-- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական
aramazd.kiviryan@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Արես» Փաստաբանական Գրասենյակն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն տարբեր օղակներում, պետական և ոչ պետական մարմիններում, ինչպես նաև դատական ատյաններում: Ընկերության մասին հավելյալ տեղեկության համար հետևեք հղմանը՝
http://ares.am/about-us/ :