ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Դորոժնիկ» ՍՊԸ փնտրում է համապատասխան որակավորում և աշխատանքային փորձառություն ունեցող աշխղեկ-ինժեներ` Գյումրի, Վանաձոր, Արմավիր ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման և վերահսկման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Շինաշխատանքները կատարել համաձայն հաստատված նախագծերի;
- Շինհրապարակում ապահովել իրականացվող աշխատանքների որակը և անվտանգությունը;
- Իրականացնել կատարված աշխատանքների և նյութածախսի ամենամսյա հաշվետվություն (ձև 29);
- Իրականացնել շինարարության վարման մատյանի ամենօրյա լրացում;
- Ծրագրի ղեկավարին տրամադրել օրական իրականացված շինաշխատանքների հիմնական ծավալի վերաբերյալ հաշվետվություն;
- Համաձայն մասնագրերի՝ շինաշխատանքների ընթացքում ապահովել ծածկված (միջանկյալ) աշխատանքների ակտերը տեխհսկողության, անհրաժեշտության դեպքում, նաև, հեղինակային հսկողության կողմից հաստատման համար;
- Համաձայն գոյություն ունեցող կանոնակարգի իրականացնել աշխատակազմի ընթացիկ անվտանգության հրահանգավորում և դասընթացներ;
- Աշխատանքների սահուն ընթացքն ապահովելու, ինչպես նաև, ի հայտ եկած խնդիրները լուծելու համար, համագործակցել տեղական իշխանությունների և ընկերության համապատասխան օղակների հետ;
- Ապահովել շինհրապարակում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության կազմակերպման միջոցառումներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Թիմային աշխատանքների կազմակերպման, պլանավորման և կառավարման, ինչպես նաև հաղորդակցման և նախաձեռնողական հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Խնդրում ենք վերը նշված պայմաններին համապատասխանող թեկնածուներին ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
shinarar.dor@mail.ru էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Աշխղեկ-ինժեներ»): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 55004228 համարով: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր աշխատավարձ՝ համաձայն որակավորումների և համապատասխան փորձի: