ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Կազմակերպության ընդլայնման նպատակով Մր. Գիրոս ընկերությունը հրավիրում է աշխատանքի Նախագծերի ղեկավարի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել և զարգացնել նախագծերի իրականացման ռազմավարությունը, պլանավորել ժամանակացույցը և վերահսկել իրականացման ընթացքը;
- Ներքին և արտաքին ռեսուրսներով հավաքագրել նախագծերի իրականացման թիմ, բաշխել հանձնարարությունները և վերահսկել դրանց պատշաճ կատարման ընթացքը;
- Ուսումնասիրել և մշակել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմները;
- Իրականացնել անհրաժեշտ բյուջեի պլանավորում, կատարել բյուջեի բաշխում և վերահսկողություն;
- Սահմանել նախագծերի կատարողականի գնահատման չափորոշիչները և պարբերաբար կազմել հաշվետվություններ ընթացիկ կարգավիճակի մասին;
- Կատարել գործառույթներից բխող այլ ուսումնասիրություններ, կազմել հաշվետվություններ;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում;
- Ղեկավարման հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Վերլուծական մտածելակերպ, ներկայացման հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը
hr@mrgyros.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Նախագծերի Ղեկավար») կամ կարող են զանգահարել 010-50-22-32 և 055-50-22-32 հեռախոսահամարներով։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.