ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՀԱԷԿՇԻՆ-ը փնտրում է տեխնիկական կրթությամբ, բիզնես մտածելակերպով, ոլորտով հետաքրքրված թեկնածուի Մեխանիկական արտադրամասի պետի հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ապահովել աշխատանքային գործիքների և սարքավորումների անխափան աշխատանքը;
- Իրականացնել իր առջև դրված առաջադրանքի կատարման նախագծի մշակում, վերահսկել դրա կատարումը, ըստ նախագծի ապահովել արտադրության տեխնիկական բոլոր պայմանները;
- Կոնկրետ առաջադրանքից բացի իրականացնել ոլորտին առնչվող արտաքին շուկայի ներգրավման աշխատանքներ;
- Իրականացնել պաշտոնից բխող այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձը նշված ոլորտում ցանկալի է;
- Սարքավորումների հետ աշխատելու հմտություններ;
- Նյութական արժեքների հետ աշխատելու, դրանց համար լիակատար պատասխանատվություն ստանձնելու փորձառություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ղեկավարման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
hr@haekshin.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Մեխանիկական արտադրամասի պետ»): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ՀԱԷԿՇԻՆ-ը, որը ներկայացնում է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, շինարարական ընկերություն է Հայաստանում: ՀԱԷԿՇԻՆ-ի կողմից իրականացվող նախագծերը ներառում են էներգետիկայի, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները: