ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ԱգրիԿոնցեպտ ՓԲԸ-ին անհրաժեշտ է Պահեստի օգնական։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել ապրանքների դասակարգման, տեսակավորման, կոդավորման աշխատանքները;
- Կազմակերպել ապրանքների և նյութերի բացթողումը պահեստից վաճառքների, տեղափոխությունների, դուրսգրումների ժամանակ;
- Մատակարարել ապրանքներ վաճառքի սրահին;
- Իրականացնել ընկերության կողմից ստացվող և առաքվող ապրանքների բարձում-բեռնաթափում;
- Կատարել ընկերության գրասենյակի համար անհրաժեշտ բանվորական աշխատանքներ;
- Իրականացնել ընդունման, պահեստավորման, բաշխման գործառույթներ;
- Իրականացնել պահեստային աշխատանքները՝ մշակելով և դիտանցելով անվտանգության ընթացակարգերը;
- Կատարել գույքագրում՝ իրականացնելով ֆիզիկական հաշվարկ՝ համաձայնեցնելով տվյալների բազայի համակարգի հետ;
- Պահպանել պահեստի ֆիզիկական վիճակը, ստուգել սարքերը, կատարել աշխատանքային պատվերներ վերանորոգման և փոխարինման համար;
- Կատարել վերադասի ընթացիկ հանձնարարությունները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու կարողությունը։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականն (CV) ուղարկել
ani.hovhannisyan@card.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագիր դաշտում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Պահեստի Օգնական») կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը ներկայացնել ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ԱգրիԿոնցեպտ ՓԲԸ-ն նորաստեղծ ընկերություն է, որը գործում է գյուղատնտեսության ոլորտում: