ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Անվտանգության տեսուչի պարտականություններն են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով և Անվտանգության ծառայության պետի կողմից սահմանված ռոտացիոն պլանի կատարում։ Աշխատանքը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ հետիոտն պահնորդություն, տեսահսկում, հրդեհային ահազանգերի արձագանքում և հրդեհաշիջման աշխատանքների, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթների կատարում։ Անվտանգության տեսուչի գործառույթներից են՝ Գարաժ Մաստերս Մոլի աշխատողների, գույքի, և համբավի պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետ արձագանքումը արտակարգ իրավիճակներին։ Անվտանգության տեսուչը պետք է ունենա բավականաչափ փորձ և լինի հուսալի ու շփվող անձնավորություն։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը Մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին;
- Սեփական պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում կատարել պարեկային շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին;
- Կանխել գողությունների փորձերը և հետևել ապրանքների ստուգման ընթացակարգերին;
- Իրականացնել հրդեհների վերահսկման պարտականություններ, որը ներառում է հակահրդեհային ահազանգման համակարգի մշտադիտարկում;
- Գրավոր և բանավոր կերպով զեկուցել Անվտանգության ծառայության պետին օրական կտրվածքով;
- Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին;
- Գրանցել ամեն տեսակի պատահարները գրանցամատյանում;
- Համալրել տեսահսկման, հրդեհների արձագանքման, մուտքի վերահսկման, հեռախոսային և ռադիոկապի վերահսկման սենյակը;
- Աջակցել Անվտանգության ծառայության պետին և ղեկավարությանը անվտանգությանը վերաբերող հարցերում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ անվտանգությանն առնչվող պաշտոններում կամ Զինված Ուժերում/ Ոստիկանությունում;
- Շփման հմտություններ;
- Բավարար համակարգչային գիտելիքներ;
- Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն;
- Ներկայանալի տեսք;
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն;
- Ֆիզիկական լավ կարգավիճակ;
- Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն;
- Աշխատակազմում աշխատելու պատրաստակամություն;
- Բծախնդրություն, ճշտապահություն և կազմակերպվածություն;
- Հիմնական անվտանգության խնդիրները/ պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն;
- Հայերենի լավ իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
career@gmm.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անվտանգության Տեսուչ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.