ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Արիդես» ՍՊԸ փնտրում է Գնումների գծով մասնագետ, որը կհամապատասխանի ստորև նշված որակավորմանն ու կունենա համապատասխան փորձ և գիտելիքներ տվյալ ոլորտում։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել մատակարարների շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և մոնիթորինգ;
- Պոտենցիալ գործընկերների և մատակարարների որոնում, վերջիններիս տվյալների բազայի ձևավորում և կառավարում;
- Գործընկեր կազմակերպությունների հետ կապերի հաստատում և զարգացում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում;
- Գործընկեր/ մատակարար կազմակերպությունների հետ հետադարձ կապի ապահովում;
- Մատակարարների հետ բանակցությունների և նամակագրությունների վարում, պայմանավորվածությունների ձեռքբերում և հանդիպումների իրականացում;
- Անհրաժեշտ ապրանքների գնման պահանջների և առաջարկների մշակում;
- Ապրանքների պատվերների կազմակերպում;
- Ապրանքատեսականու տեխնիկական բնութագրերի ուսումնասիրություն և ներկայացում;
- Բիզնես հաղորդակցությունների իրականացում;
- Գնումների անհրաժեշտ քանակության բացահայտում, պլանավորում և իրականացում, հաշվետվության ներկայացում;
- Պահեստում առկա ապրանքների մինիմալ քանակների մշակում, առկայության ապահովում;
- Գնումների ձևակերպում, փաստաթղթերի կազմում, այդ թվում տարբեր գերատեսչությունների և մարմինների հետ շփումներ ու գործարքի վերջնականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Բարձրագույն տեխնիկական/ տնտեսագիտական կրթություն;
- Համակարգչային գրագիտություն;
- MS Office փաթեթի տիրապետում, Excel ծրագրի միջոցով հաշվարկներ և վիճակագրական վերլուծություններ անելու կարողություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր տիրապետում;
- Վերլուծական հմտություններ;
- Գերազանց մատուցման, հաղորդակցման հմտություններ;
- Գերազանց կազմակերպչական, պլանավորման հմտություններ;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ;
- Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
- Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ;
- Խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում;
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Ցուցադրված դիվանագիտական և բանակցային հմտություններ;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Համագործակցության/ թիմային աշխատանքի հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակը (cover letter) ուղարկել
hr@barry.am էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գնումների Գծով Մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.