ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հարկային հաշվառման բաժնի ղեկավարի՝ ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում;
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում;
- Գնահատել և կանխարգելել հարկային ռիսկերը;
- Կոորդինացնել հաշվապահության թիմի աշխատանքները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տնտեսագիտական/ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- MS Excel-ի (բանաձևեր, ֆունկցիաներ) փորձառություն;
- ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ; օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է;
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն;
- Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն;
- Հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն;
- Գրավոր հայերեն լեզվի գրագիտություն; գրավոր ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական
hr@atenk.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հարկային հաշվառման բաժնի ղեկավար»): Կարող եք նաև լրացնել օնլայն դիմում-հայտ հետևյալ հղումով՝
www.tinyurl.com/atenk-jobform:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.