ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք, 2 շաբաթ փորձաշրջան (աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Արտադրության գծով հաշվապահի իր թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել արտադրության ինքնարժեքի փուլային հաշվարկում և ձևակերպում;
- Իրականացնել արտադրական նորմաների փաստաթղթավորում և ծրագրային ձևակերպում, շեղումների գծով վերլուծություններ;
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին և արդյունքների ամփոփմանը;
- Հաշվել նոր և առկա ապրանքատեսակների նյութածախսը;
- Իրականացնել ամսական վաճառված ապրանքների ինքնարժեքի ճշգրիտ կալկուլյացիա;
- Իրականացնել արտադրության ներքին տեղաշարժի հաշվառման գծով վերահսկողություն;
- Կատարել արտադրական տվյալների հաշվառում և վերլուծություն;
- Աջակցել ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը;
- Մասնակցել Ֆինանսական վերլուծությունների և պլանավորման գործընթացին;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Արտադրական ձեռնարկություններում մասնագիտական աշխատանքային փորձի առկայություն;
- MS Excel-ի և Word-ի իմացություն;
- 1C հաշվառման ծրագրի իմացություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ («Արտադրության Գծով Հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Սկսած 300,000 ՀՀ դրամից (առանց հարկերի)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Կազմակերպությունը գտնվում է Արզնի համայնքում։ Ծառայողական տրանսպորտը աշխատակիցներին հասցնում է աշխատավայր 30 րոպեում: