ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը փնտրում է Օֆիս մենեջեր:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել ընկերության նամակագրությունը և փաստաթղթաշրջանառությունը;
- Ապահովել գործընկեր կազմակերպությունների հետ կապը և արդյունավետ համագործակցությունը;
- Կազմակերպել օֆիսային գնումների գործընթացը և լուծել ընթացիկ տեխնիկական խնդիրները;
- Տնօրենին օգնել ընթացիկ հարցերում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերենի վարժ իմացություն; անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Նախագծերի կառավարման հմտություններ;
- Վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
- Ժամանակի կառավարման կարողություն;
- Մեծ ծավալի տեղեկատվություն մտապահելու, միաժամանակ տարբեր ուղղություններով աշխատելու հմտություն;
- Կազմակերպչական ունակություններ;
- Գրավոր հաղորդակցության հմտություններ;
- Արդյունավետ շփման, բանակցային կարողություններ;
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն և փորձ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքված թեկնածուները կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով
hr@armnewstv.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Օֆիս Մենեջեր»): Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Կանանց դիմումները խրախուսվում են:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը (ArmNews TV) հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև Youtube կայքի Armnews ալիքով։ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ: «Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն: