ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Տեխնովիժն ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուի, ով կիրականացնի շուկայի զարգացում և վաճառքի ապահովում։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ընդլայնել խանութների/ իրացման կետերի ցանցը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում;
- Զարգացնել և ավելացնել վաճառքի ծավալները;
- Իրականացնել այցելություններ վաճառակետեր հատկացված երթուղիով;
- Իրականացնել ապրանքատեսականու ճիշտ և արդյունավետ ներկայացում և ցուցադրում վաճառակետերում;
- Վաճառակետերին և հաճախորդներին տրամադրել ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական և լիարժեք ինֆորմացիա;
- Ընդունել պատվերներ;
- Իրականացնել մարկետինգային և վաճառքի խթանման գործողություններ;
- Կատարել ընկերության շահերից բխող այլ գործողություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Գրագետ խոսք;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Լարված իրավիճակներում արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն;
- Մարդկանց հետ շփվելու կարողություն;
- Հաճախորդներ ներգրավելու կարողություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
info@technovision.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Շուկայի Զարգացման Պատասխանատու»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Ֆիքսված և տոկոսային/ գործարքային
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
Այն անձինք, ովքեր ունեն նշված ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։