ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էվոկաբանկը Ոսկու գնահատման մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին;
- Իրականացնել գրավադրվող արժեքների ստուգում;
- Որոշել ընդհանուր/ մաքուր կշիռը և որակը (հարգը);
- Իրականացնել փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում;
- Իրականացնել թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն);
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում;
- Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական;
- Համակարգչային գիտելիքների առկայություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ոսկու Գնահատման Մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային