ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է փորձառու Ներքին աուդիտորի, ով կհամալրի իրենց թիմը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման բաժնի գործընթացների մշտադիտարկում, արդյունավետության գնահատում, հաշվապահական հաշվառման գործառույթների համապատասխանության գնահատում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում;
- Իրականացնել գնումների գործընթացի մշտադիտարկում, և արդյունավետության գնահատում, գների մոնիթորինգի իրականացում;
- Իրականացնել կազմակակերպության մասնաճյուղերում ֆինանսական գործառույթների մշտադիտարկում և դրանց արդյունավետության գնահատում;
- Կատարել նոր նախագծերի ֆինանսական պլանավորման ուսումնասիրություն և դրանց իրականացման արդյունավետության գնահատում;
- Կատարել կազմակերպության տրանսպորտային տնտեսության մշտադիտարկում և արդյունավետության գնահատում;
- Կատարել վերահսկողական մեխանիզմների ներդնում և դրանց գործընթացի իրականցում;
- Իրականացնել կազմակերպությունում ֆինանսական գործընթացների էլեկտրոնային համակարգերի օգտագործման վերահսկողություն և դրանց արդյունավետության գնահատում;
- Իրականացնել կազմակերպությունում գույքագրումների գործընթացի վերահսկողություն, համապատասխան արդյունավետության գնահատում, ինչպես նաև համարժեք եզրակացության տրամադրում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, ֆինանսներ և/ կամ հաշվապահություն մասնագիտությամբ;
- Հաշվապահության, աուդիտի կամ ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձ;
- Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի, որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C;
- Ինքնուրույն աշխատելու ունակություն, կազմակերպչական և լավ զարգացած բանավոր ու գրավոր հաղորդակցման հմտություններ,
միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, տիրապետում մասնագիտական էթիկայի նորմերին;
- Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով;
- Վերլուծական մտածողություն;
- Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն;
- Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրական ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ներքին աուդիտոր»։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.