ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Ռազմավարական Զարգացման Գործակալությունը փնտրում է Խորհրդատու-փորձագետ «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը` ՄԿՈՒ - բիզնես համագործակցության կայացման միջոցով խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և բարելավելով ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել հանդիպումներ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների, հյուրընկալող ընկերությունների/ գործատուների ներկայացուցիչների հետ առկա խնդիրները և բացերը քննարկելու նպատակով;
- Մատուցել համապատասխան խորհրդատվություն մոդուլային ծրագրերի իրականացման բարելավման, ինչպես նաև առկա բացերի վերացման կամ շտկման մեխանիզմների վերաբերյալ;
- Առաջարկել մեխանիզմներ՝ ամրապնդելու քոլեջների և գործատուների համագործակցությունը, և ներգրավելու ավելի շատ գործատուներ՝ գործնական դասաժամերը անցկացնելու նպատակով;
- Գործնական ժամերը ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով՝ առաջարկել գործատուների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեթոդներ;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություն՝ ներառելով ծրագրի արդյունքում քաղած դասերն (lessons learnt) ու հաջողված փորձը հետագա տարածման նպատակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի առաջնախնդիրների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված կրթական չափորոշիչների լավ իմացություն;
- ԱՀՈՒ մոդելի մոտեցումների տիրապետում;
- Հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն լեզվի լավ իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչ վերջնաժամկետը իրենց ինքնակենսագրականը (CV) (ոչ ավելին, քան 2 էջ) և լրացրած կից ֆինանսական առաջարկն ուղարկել ծրագրի ղեկավար՝ Լիլիթ Հովհաննիսյանին
l.hovhannisyan@sdaoffice.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում լրացնելով հաստիքի անվանումը («Խորհրդատու-փորձագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ:
EU_Fin Proposal_Consultant_Follow-up_arm.doc - Fin prop_arm
EU_Fin Proposal_Consultant_Follow-up_eng.docx - Fin prop_eng
ToR for Consultant_Follow-up_arm.doc - ToR_arm
ToR for Consultant_Follow-up_eng.docx - ToR_eng
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (SDA) ՀԿ-ն հայկական զարգացման կազմակերպություն է, որն իրականացնում է բազմաթիվ գործառնական նախագծեր, հետազոտություններ և վերլուծություններ, բիզնեսի և կառավարման խորհրդատվություններ` համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը» (SDC), «Գերմանիայի միջազգային համագործակցությունը» (GIZ), «ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը» (GEF), «ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» (FAO), Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը: