ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Բնապահպանության մասնագետը պետք է իրականացնի գործունեության ամենօրյա վերահսկողություն՝ ապահովելու համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականանցնել գործունեության ամենօրյա վերահսկողություն;
- Կազմել բնապահպանական մոնիտորինգի ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել բնապահպանական և բնօգտագործման ոլորտի հաշվետվություններ;
- Կազմել ՀՀ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր (նախագծեր, պլաններ և այլն):
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն բնապահպանության, քիմիայի կամ կենսաբանության ոլորտում;
- Լեռնահանքային տեխնոլոգիական գործընթացների իմացություն;
- Շրջակա միջավայրի վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության վերաբերյալ գիտելիքներ;
- ՀՀ բնապահպանական օրենսդրության, տեղական և միջազգային բնապահպանական ստանդարտների, նորմերի և պահանջների իմացություն;
- Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կատարողական ստանդարտների և շրջակա միջավայրի, առողջության պահպանության և տեխնիկական անվտանգության ուղեցույցների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Տարրական գիտելիքներ լեռնահանքային արդյունաբերությունում տեխնիկական անվտանգության վերաբերյալ;
- Պինդ և հեղուկ թափոնների կառավարման վերաբերյալ գիտելիքներ;
- Ստորգետնյա և մակերևութային ջրերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ;
- Շրջակա միջավայրի մոնիտորինգի մեթոդների իմացություն;
- Համակարգչային հմտություններ (MS Office, Internet);
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@nrm.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Բնապահպանության մասնագետ»)։ Պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.