ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Աթենք» ընկերությունը փնտրում է Բրենդ մենեջեր, որը պատասխանատու կլինի կազմակերպության և հաճախորդի շփման այն բոլոր կետերի համար, որտեղ հաճախորդը կարող է տեսնել, համտեսել կամ շոշափել ապրանքը և վերջինիս սպառումը կհասցնի շուկայական մաքսիմալին:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտություններ;
- Կատարել վերլուծություն կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա;
- Բացահայտել շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունները;
- Իրականացնել առկա տեսականու առաջխաղացում;
- Կազմել և ղեկավարել նախագիծ՝ շուկայում նոր ապրանքի մուտքի համար;
- Սինխրոնիզացնել մարքեթինգային գործողությունները վաճառքի բաժնի հետ;
- Իրականացնտլ ապրանքից, տարածքից կամ փաթեթավորման տեսակից կախված՝ վաճառքի փոփոխությունների դուրս բերում, ապրանքների տարածքային խնդիրների տակտիկական լուծում;
- Մշակել մերչենդայզինգի կանոններ և նյութեր;
- Կատարել ապրանքների որակի, արտաքին և համային համապատասխանության վերահսկում;
- Իրականացնել մեծ պոտենցիալով ապրանքների գնային սեգմենտի կամ կատեգորիայի դուրս հանում, պոտենցիալի գնահատում և հնարավոր շահութաբերության հաշվարկ;
- Պլանավորել, իրականացնել գովազդային գործողություններ և կատարել արդյունքների գնահատում;
- Կազմակերպել և իրականացնել համտեսներ;
- Իրականացնել հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում;
- Համապատասխան աշխատանքային փորձ;
- MS Excel-ի գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Ստեղծագործականություն;
- Բանակցային հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինխ կարող են իրենց ինքնակենսագրությունն ուղարկել
hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայ դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բրենդ մենեջեր»), կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝
www.tinyurl.com/atenk-jobform:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.