ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Էկոլենդ» ՍՊ ընկերությունը փնտրում է հմուտ աշխատակցի խանութի տնօրենի թափուր աշխատատեղի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել շուկայի վերլուծություն;
- Կատարել վաճառքների վերլուծություն;
- Մշակել և իրականացնել ռազմավարության և գործողությունների պլան;
- Կազմակերպել ապրանքատեսակի լայն ընտրանի խանութի սրահում;
- Գտնել մթերքներ ներմուծող ընկերություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Տվյալ բնագավառում աշխատանքային փորձ;
- 1C ծրագրի իմացություն, Excel-ի իմացություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Կազմակերպչական հմտություններ;
- Արագ կողմնորոշման հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն, հոգատարություն գործընկերների նկատմամբ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
export@ecoland.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Խանութի տնօրեն»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Էկոլանդ» ՍՊԸ թարմ բանջարեղեն և մրգեր արտադրող և արտահանող ընկերություն է: