ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Բարսիս» ՍՊ ընկերությունը փնտրում է Գովազդի և ՀԿ բաժնի ղեկավար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել ընկերության գովազդային, մարքեթինգային հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը;
- Ղեկավարել գովազդային, մարքեթինգային հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը;
- Կազմակերպել գովազդային գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը;
- Պլանավորել գովազդային և մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և վերահսկել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություններ;
- Կատարել գովազդային և մարքեթինգային հետազոտություններ;
- Մշակել և ներդնել ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր;
- Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին;
- Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ;
- Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը;
- Մշակել ընկերության ապրանքատեսականու մերչնդայզինգի պլաններ;
- Անցկացնել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ;
- Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին;
- Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ;
- Զբաղվել նոր բրենդերի և նոր բիզնես ուղղությունների զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտներում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Անձնակազմի ղեկավարման փորձ;
- Միջանձնային հմտություններ;
- Վերլուծական հմտություններ;
- Ոլորտի միտումները վերլուծելու կարողություն;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Նորարար և կրեատիվ մտածողություն;
- Նախագծերի կառավարման ունակություն;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ resume)
hr@barsis.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գովազդի և ՀԿ Բաժնի Ղեկավար»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.