ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Գլխավոր հաշվապահի տեղակալի, ով զբաղվելու է հաշվետվությունների կազմման նախապատրաստական աշխատանքների ամփոփումով և ներկայացնելու է գլխավոր հաշվապահին, ինչպես նաև իրականացնելու է ընկերության ծախսերի անալիտիկ հաշվառման վերահսկողությունը։ Գլխավոր հաշվապահի տեղակալը հաշվետու է լինելու ընկերության գլխավոր հաշվապահին։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել ամսական, եռամսյակային և տարեկան ՀՀ հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել ՀՀ Վիճակագրական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել կառավարչական հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Իրականացնել ընկերության ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների ամփոփում և ներկայացում գլխավոր հաշվապահին;
- Վերահսկել և վերաներկայացնել ընկերության հաշվապահական հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը;
- Վերահսկել ընկերության ծախսերի անալիտիկ հաշվառման իրականացումը՝ ըստ սահմանված հոդվածների;
- Իրականացնել հարկային ոլորտին առնչվող իրավական ակտերի փոփոխությունների, նախագծերի ուսումնասիրում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել գլխավոր հաշվապահի այլ հանձնարարություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է ֆինանսական ոլորտում);
- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն (ACCA որակավորումը ցանկալի է);
- Կազմակերպության գործունեության ոլորտը կարգավորող ՀՀ օրենքների, ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի և հարկային օրենսդրության իմացություն;
- ՀՀ ԿԲ կողմից տրված` վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական, կամ կարճ ժամկետում այն ստանալու պատրաստակամություն;
- ՀԾ-7 և e-invoicing ծրագրերի իմացություն;
- Excel-ի գերազանց իմացություն;
- ՀԾ Բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ժամանակային սուղ պայմաններում միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու ճկունություն;
- Մեծ ռիթմիկ թիմին ինտեգրվելու պատրաստակամություն;
- Աշխատանքի էթիկական բարձր չափորոշիչների պահպանում. ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)
career@telcell.am էլ. հասցեին` նշելով հաստիքի անվանումը «Գլխավոր հաշվապահի տեղակալ»: Կազմակերպությունը շնորհակալ է հետաքրքրված բոլոր անձանց, այնուամենայնիվ՝ հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.