ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Սմարթ Լայնս կազմակերպությունը փնտրում է թեկնածու Բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել ամենօրյա այցեր բժիշկներին և բժշկական կենտրոնների ղեկավարներին՝ տեղեկատվության հավաքագրման և տրամադրման նպատակով;
- Կազմակերպել և իրականացնել մարքեթինգային ծրագրեր;
- Լրացնել հաշվետվություններ և ներկայացնել կազմակերպության ղեկավարին;
- Իրականացնել կլոր սեղանների և այլ միջոցառումների կազմակերպում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների սահուն իմացություն; անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում;
- Հաղորդակցության հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականն (CV) ուղարկել
smartlinesofficial@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Բժշկական Ներկայացուցիչ»։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.