ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էվոկաբանկը Օպերատոր-գանձապահի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդների;
- Բացահայտել և բավարարել հաճախորդների կարիքները;
- Իրականացնել հաճախորդների սպասարկում;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառքներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում, առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք;
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ;
- Արագ սովորելու ցանկություն և ունակություն;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ Կոտայք մասնաճյուղում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ։