ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Արտֆուդ ընկերությունը փնտրում է Մեծածախ վաճառքի մենեջեր, որը կիրականացնի ընկերության ապրանքատեսակի վաճառքի կազմակերպում, շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Օժանդակել վաճառքի կազմակերպմանը;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Կազմակերպել ապրանքի վաճառքի գործընթացները;
- Կառավարել պատվերների իրականացման ամբողջ գործընթացքը՝ ներառյալ փաստաթղթավորումը և հսկել ժամանակին ուղարկումը;
- Իրականացնել վաճառակետերի այցելություն՝ ըստ պլանավորած երթուղու;
- Իրականացնել դեբիտորական պարտքերի վճարման հսկողություն, հաճախորդների հետ փոխադարձ ակտերի հաստատում;
- Կատարել ընկերության կոմերցիոն գործունեության հետ կապված այլ հանձնարարականներ, հրամաններ և հրահանգներ, հանձնել հաշվետվություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ վաճաքի բնագավառում;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Գրագետ և հստակ խոսք, հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ;
- Արագորեն և արդյունավետ կերպով հարաբերություններ հաստատելու կարողություն;
- Ակտիվ և անկաշկանդ վարքագծի դրսևորում;
- Վարորդական իրավունք։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@artfood.am էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մեծածախ Վաճառքի Մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր աշխատավարձ՝ կախված վաճառքի ծավալից