ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք (երկուշաբթի - շաբաթ 09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Դեկորպրոֆ» ընկերությանը, կապված իր գործունեության ընդլայման հետ, անհրաժեշտ է հաշվետար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ծրագիր մուտքագրել գործառնությունների վերաբերյալ ինֆորմացիան;
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի
ճշտության ստուգումը և հաշվառումը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
- Կադրային գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
liana.ghazaryan@decorprof.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Սկսած 130,000 դրամից (առանց հարկերի)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Ընկերությունը գտնվում է ք. Երևան, Շարուրի 36/3 հասցեում։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Դեկորպրոֆ» ՍՊԸ զբաղվում է ապակու և պրոֆիլների ներմուծմամբ։ Ընկերությունը նախագծում, պատրաստում է մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ, դռներ և այլ շարժական սլայդեր։ Մեր ընկերությունը ապահովում է շուկայի պահանջարկի գրեթե 70 տոկոս ապակեփաթեթների, կոնստրուկցիաների այլ ապակե արտադրանքների սպառումը։