ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Էքսպորտ Ֆայնենս» ՈւՎԿ աշխատանքի է հրավիրում հաշվապահի, որը պատասխանատու է լինելու հաշվապահական հաշվառման գործառույթների իրականացման համար կազմակերպության պահանջներին համապատասխան:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հաշվապահական ձևակերպումներ;
- Բանկային գործառնությունները մուտքագրել AS Bank ծրագիր;
- Կազմել հարկային հաշվետվություններ;
- Իրականացում ֆակտորինգային և վարկային պայմանագրերին համապատասխան հաշվարկներ և անցկացնել դրանց հաշվապահական ձևակերպումները AS Bank ծրագիր;
- Առաջադրել կազմակերպության կողմից արդեն իսկ իրականացվող գործառնությունների համար նոր լուծումներ, ինչպես նաև ավտոմատացման մեխանիզմներ;
- Իրականացնել կազմակերպության ներկա և հետագա գործունեության համար վերլուծություններ, ինչպես նաև կանխատեսումներ;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ աշխատանքային առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, հաշվապահական ոլորտում;
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի, իմացություն;
- Ռուսերենի և անգլերենի իմացության լավ մակարդակ;
- Հարկային օրենսդրության իմացություն;
- AS Bank, AS Accountant և E-invoicing ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Սահմանված ժամանակահատվածում աշխատանքներն ավարտելու կարողություն;
- Անալիտիկ մտածելակերպ, ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք, որոնք համապատասխանում են վերը թվարկված հատկանիշներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@exportfinance.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015թ. օգոստոսի 5-ին «Արմհոլդինգ» ՓԲԸ կողմից` հայկական արտահանման խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում: «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ-ն միակն է իր տեսակի մեջ Հայաստանում, որը թեև ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից (Վարկային Կազմակերպության լիցենզիա թիվ 39), սակայն ծառայություններ է մատուցում բացառապես Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց: Կազմակերպության պոտենցիալ հաճախորդներն են Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ երկրներում գործող իրավաբանական անձինք, ինչպես օրինակ՝ կառուցապատող կազմակերպություններ, առևտրական հիմնարկներ, անշարժ գույքով զբաղվող հաստատություններ, տրանսպորտային կազմակերպություններ և այլն: Կազմակերպությունը կարող է իրականացնել ֆինանսական վարձակալություն, ֆակտորինգ և մատուցել այլ ֆինանսական ծառայություններ: