ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Գործառնությունների գծով օգնականը նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Գործառնությունների թիմին, վարում է կազմակերպության ավտոմեքենաները համայնքներ կատարվող այցերի կամ այլ նպատակներով, իրականացնում է կազմակերպության ավտոմեքենաների պահպանման և խնամքի աշխատանքները։
Գործառնությունների գծով օգնական/ վարորդը հանդիսանում է Ֆինանսների և գործառնությունների թիմի անդամ։ Ֆինանսների և գործառնությունների թիմի կազմում են Ֆինանսների և գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, Ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարը և Գործառնությունների գծով օգնական/ վարորդը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
Այս պաշտոնի հիմնական պարտականությունները ներառում են՝
Գործառնություններ (30%)
- Սերտորեն աշխատել Ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարի հետ՝ կազմակերպության կարիքների բավարարման նպատակով (գրասենյակային պարագաների գնումներ, գույքագրում, և այլն);
- Սերտորեն աշխատել Ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարի հետ՝ նյութատեխնիկական ուղղությամբ բոլոր տեսակի պարտականությունների կատարման նպատակով (այդ թվում՝ պահեստի համակարգում և աջակցություն գույքագրումների ժամանակ):
Վարորդական պարտականություններ (50%)
- Մատուցել հուսալի և անվտանգ վարորդական ծառայություններ Հիմնադրամի փոխադրամիջոցներով՝ դպրոցներ կատարվող այցերի և Հայաստանի տարածքում այլ աշխատանքային գործուղումների մեկնելիս «Դասավանդի′ր, Հայաստան»-ի անձնակազմի և այլ շահագրգիռ կողմերի փոխադրումն ապահովելու նպատակով;
- Դիմավորել կազմակերպության շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին օդանավակայանում, ըստ անհրաժեշտության զբաղվել վիզաների կամ մաքսային պաշտոնական ընթացակարգերի կատարման հարցերով:
Ավտոմեքենայի պահպանման ու խնամքի աշխատանքներ (20%)
- Ծախսերը կատարել հնարավորինս խնայողաբար, ապահովել տրանսպորտային միջոցի պատշաճ օգտագործումը, տրանսպորտային միջոցի տեղեկամատյանների ամենօրյա ճշգրիտ լրացումը, անհրաժեշտության դեպքում՝ տրանսպորտային միջոցի պահպանման վերաբերյալ հաշվետվությունների համար տվյալների տրամադրումը;
- Ապահովել կազմակերպության ավտոմեքենաների ամենօրյա խնամքը՝ ժամանակին կատարվող փոքր նորոգումների, խոշոր նորոգումների պլանավորման, շարժիչի յուղի ժամանակին կատարված թարմացումների, անվադողերի, արգելակների ստուգումների, մեքենայի լվացման և այլ եղանակներով;
- Ավտովթարների դեպքում ապահովել սահմանված կարգերի համաձայն առաջին արձագանքման գործողությունների կատարումը;
- Ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը և դրանց պատշաճ ժամանակին վերաթողարկումը (օրինակ՝ ավտոմեքենայի ապահովագրությունը):
Հիշեցում. «Դասավանդի′ր, Հայաստան»-ն ընդլայնվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: Կազմակերպության գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ իր թիմը պետք է դրսևորի ճկունություն: «Դասավանդի′ր, Հայաստան»-ը փնտրում է այնպիսի առաջնորդների, որոնք դրսևորում են դիմակայունություն և նոր իրավիճակների հարմարվելու ունակություն: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բակալավրի աստիճանը ցանկալի է;
- Վարորդական իրավունք և առնվազն 3 տարվա մասնագիտական վարորդական փորձ;
- Հայերենի վարժ տիրապետում; անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ:
Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի նաև հետևյալ առանցքային կարողություններին՝
- Հետեւողականություն մանրուքների նկատմամբ․ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը փնտրում է այնպիսի Գործառնությունների գծով օգնական/ վարորդի, որն ունակ է ուշադիր լինել մանրամասների նկատմամբ, քանի որ այդ դերը ենթադրում է աջակցության ցուցաբերում նյութատեխնիկական աշխատանքներին, որոնցում ներգրավված են մեծ թվով այլ շահագրգիռ կողմեր;
- Հաղորդակցություն․ Գործառնությունների գծով օգնական/ վարորդի պարտականությունների մեջ մտնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների փոխադրումը, այդ պատճառով հաղորդակցման գերազանց հմտությունները պարտադիր են այս դերը ստանձնելու համար;
- Կազմակերպվածություն․ Կարևոր է, որ Գործառնությունների գծով օգնական/վարորդը լինի կազմակերպված, որպեսզի պահպանի հստակ ժամանակացույց և սպասարկի բոլոր թիմերի անդամների երթևեկության կարիքները, ինչպես նաև մաքուր և հավաք վիճակում պահի պահեստը:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղումով`
https://teachforarmenia.bamboohr.com/jobs/view.php?id=101:
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) ներկայացնել առցանց: Եթե այս պաշտոնի մասին իմացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմումում խնդրում ենք նշել նրա անունը: Ձեր հայտադիմումի մեջ խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը կարող է լինել հենց Ձեզ տեղը, եթե Դուք ևս կարևորում եք այնպիսի աշխատավայրի ձևավորումը, որն առաջնորդվում է արժեքներով և միտված է առաջնորդության կատարելագործմանը։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որը նրանք ջանում են կյանքի կոչել դասարաններում և ողջ կրթական համակարգում: Սա նշանակում է, որ իրենց անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել իրենց «Քոչարին», հավատարիմ մնալ ամենաբարձր չափանիշներին, իսկ թերություններ թույլ տալիս ընդունել սեփական սխալները:
Բազմազանության, արդարության և ներառականության ապահովման հանձնառությունները՝ «Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ այն կրում է հավասար հնարավորությունների ապահովման հանձնառություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր: Կազմակերպությանը կարող են դիմել տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
: 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կվերափոխեն պատկերացումները ամբողջ երկրում երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ Կազմակերպության նպատակն է ձևավորել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է բոլոր մակարդակներում գործող առաջնորդների աջակցությունը՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է իրենց աշակերտներին, նրանց համայնքները, ծրագրի շրջանավարտներին, պետական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին: