ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է մարդկային ռեսուրսների կրտսեր մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Տեղադրել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ;
- Պատասխանել ՄՌԿ բաժնին առնչվող մուտքային հեռախոսազանգերին և էլեկտրոնային հարցումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Վարել դիմորդների տվյալների բազաները;
- Կազմել հարցազրույցների ժամանակացույց;
- Աջակցել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի այլ գործառույթներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Համակարգչային հմտություններ;
- Պատասխանատվության զգացում;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին;
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
ՀԵտաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (ռեզյումեն)
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
http://yeremyanproject.com/: