ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է Հետգործառնական բաժնի մասնագետ Մասիս մասնաճյուղում: Հետգործառնական բաժնի մասնագետը իրականացնում է վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում, անհրաժեշտության դեպքում դրանց նոտարական վավերացում և վարկային փաթեթների կազմում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պատրաստել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրեր;
- Կազմել գրավի պայմանագրեր և կատարել դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Իրականացնել վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում ցանկալի է;
- Համակարգչային հմտություններ; ՀԾ Բանկ 4.0-ի իմացությունը ցանկալի է;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել
hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական Բաժնի Մասնագետ Մասիս Մասնաճյուղում»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Մասիսի» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Արարատի մարզ, ք. Մասիս, Արարատյան 15։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.