ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Menu.am-ը ընդլայնում է իր անձնակազմը։ Ընկերությունը ողջունում է հաճախորդների սպասարկմանը նվիրված և հաճախորդակենտրոն մասնագետին՝ միանալու իրենց հաճախորդների սպասարկման թիմին: Հաճախորդների սպասարկման կենտրոնի թիմն աջակցում է հաճախորդներին պատվերի ողջ ընթացքում և ներգրավված է ընկերության որակի վերահսկման և ծառայության շարունակական բարելավման մեջ: Մասնագետը կշփվի ընկերության հաճախորդների հետ՝ պատասխանելով հարցումներին և աջակցելով նրանց։ Նա կօգնի կառուցել այնպիսի ընկերության համբավ, որն առաջարկում է հաճախորդներին գերազանց աջակցություն առաքման բոլոր ընթացակարգերի ընթացքում և առաքումից հետո:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Անմիջապես և ճշգրիտ պատասխանել հաճախորդների հարցումներին հեռախոսով, էլ.փոստով կամ չաթով;
- Հասկանալ հաճախորդների կարիքները, պարզաբանել տեղեկատվությունը, ուսումնասիրել յուրաքանչյուր խնդիր և առաջարկել լուծումներ և/ կամ այլընտրանքներ;
- Հետևել հաճախորդների դիտարկումներին սոցիալական ցանցերում և կապ հաստատել նրանց հետ՝ խնդիրները լուծելու և իրենց փորձը ավելի հաճելի դարձնելու համար;
- Հետադարձ կապ պահպանել հաճախորդների հետ՝ համոզվելու համար, որ նրանց տեխնիկական խնդիրները լուծված են;
- Հավաքագրել հաճախորդների կարծիքը և կիսվել մեր մյուս ստորաբաժանումների աշխատակիցների համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Ավագ դպրոցի վկայագիր; բարձրագույն կրթության առկայությունը կամ առկա/ հեռակա ուսուցման փաստը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը նախընտրելի է, բայց պարտադիր չէ;
- Օնլայն վաճառքի ոլորտի իմացությունը ողջունելի է;
- Հեռախոսային և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև ակտիվ լսելու ունակություն;
- Հաղորդակցման և խնդիրների լուծման գերազանց հմտություններ;
- Անգլերեն և/ կամ ռուսերեն լեզուների իմացություն;
- Բազմաֆունկցիոնալություն՝ առաջնահերթությունների սահմանում և արդյունավետ ժամանակի կառավարում;
- Դժվար իրավիճակներում համբերատար աշխատելու կարողություն, հաճախորդակենտրոնություն և անհատականության տարբեր տեսակներին հարմարվելու ունակություն;
- Անձնական/ թիմային որակական և քանակական նպատակների հասնելու ձգտում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@menu.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը («Հաճախորդների աջակցման մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
Ուսանողներ, նորավարտներ՝ հերթափոխային աշխատելու կարողությամբ:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Մենյու Գրուպ ՄԹ»-ն ներկայացնում է Menu.am-ը, որը հայկական շուկայի առաջատարն է պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը ութ տարվա աշխատանքի ընթացքում ընկերությունը հասել է ահռելի արդյունքների այդ ոլորտում։
Ընկերության առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է: