ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը փնտրում է Ավիատոմսերի վաճառքի մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել Amadeus, Sabre և այլ համակարգերի միջոցով ավիատոմսերի ամրագրում, դուրսգրում, փոփոխություն, վերադարձ և այլն;
- Իրականացնել ավիատոմսերի գնի մոնիթորինգ և դրանց համադրումը առկա գնային քաղաքականության հետ;
- Կատարել ավիատոմսերի վաճառքի հետ կապված հաճախորդների զանգերի սպասարկում և ապահովել պատշաճ նամակագրություն;
- Տրամադրել հաճախորդների ավիատոմսերի ընտրության հետ կապված մասնագիտական խորհրդատվություն;
- Կազմել հաշվետվություններ (ըստ գործատուի պահանջի) և կատարել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ավիատոմսերի վաճառքի ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ;
- Անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@*************.*** էլ.հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավիատոմսերի վաճառքի մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Բադալյան եղբայրների կողմից: Ընկերությունն ունի ավելի քան 2000 աշխատակից, 10+ ապրանքային նշան և մի շարք մասնաճյուղեր, որոնք գործում են ամբողջ աշխարհում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝
www.softconstruct.com/: