ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ: 
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ (Քրոու Արմենիա) փնտրում է Գլխավոր հաշվապահի/ Ավագ hարկային մասնագետի իր թիմին միանալու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ: 
- Կազմել և ստուգել հաշվապահական փաստաթղթերը;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Կատարել ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը;
- Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ;
- Անցկացնել հարկերի գծով հետազոտություններ;
- Տրամադրել հարկային խորհրդատվություն;
- Իրականացնել հարկային աուդիտ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան);
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ;
- Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն;
- Առաջադրանքների՝ ժամանակին և որակով իրականացնելու ունակություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Microsoft Office փաթեթի լավ տիրապետում;
- Հաշվապահական Ծրագրի տիրապետում (ՀԾ);
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Նախընտրելի կլինեն ACCA կամ AAAA ուսանողները:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ: 
Հետաքրքրված թեկնածուներն իրենց լուսանկարով ինքնակենսագրականը կարող են ուղարկել
general@crowe.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ/ Ավագ Հարկային Մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ: 
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն առաջարկում է հաշվապահական ծառայություններ, աուդիտ և խորհրդատվություն: Կազմակերպությունը հանդիսանում է Crowe Global հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Crowe Global-ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։