ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Արարատ Սննդի Կոմբինատը փնտրում է Արտահանման մենեջեր՝ կազմակերպության արտադրատեսակի արտահանման և բեռնափոխադրումների ամբողջ գործընթացի ապահովումը և վերահսկումն իրականացնելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել արտահանման գործընթացը;
- Կազմել արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վերահսկել փաստաթղթաշրջանառությունը;
- Իրականացնել արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն;
- Կազմել հաշվետվություններ աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավագիտության կամ հարակից ոլորտում;
- Հայերեն, արաբերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel;
- Արտահանման ոլորտի օրենսդրության իմացությունը ցանկալի է;
- Համապատասխան ոլորտի 1 տարվա աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
araratjuicehr@yahoo.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտահանման Մենեջեր/Export Manager»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր մրցակցային
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Արարատ Սննդի Կոմբինատ ՍՊԸ սկսել է իր գործունեությունը 2011թ.: Կազմակերպության արտադրանքը արտահանվում է Ռուսաստան, Վրաստան և այլ ԱՊՀ երկրներ: Արարատ Սննդի Կոմբինատը ՍՊԸ մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
https://web.facebook.com/araratfoodfactory/ :