ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հայտարարել է առաջարկների հարցում՝ դասընթացավար/փորձագետի ներգրավման նպատակով:
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկել է 2022 թվականի օգոստոսին և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և ուսանողների գիտելիքն ու հմտությունները: Այն նպաստում է Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Առաջադրանքի նպատակն է մատուցել «ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍ» թեմայով պրակտիկ դասընթաց և խորհրդատվություն Ծրագրի շահառուների համար՝ բարելավելու վերջիններիս բիզնեսի պլանավորման, վերլուծության ու որոշումների կայացման գիտելիքն ու կարողությունները: Դասընթացը կբարելավի ֆերմերների կազմակերպման ու սահմանափակ ռեսուրսների դեպքում կառավարման հմտությունները, կնպաստի եկամուտների ստեղծմանը/ավելացմանը:
Դասընթացի մասնակիցները Սյունիքի, Լոռու, Տավուշի ու Արմավիրի մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող և/կամ ֆերմերային գործունեությամբ զբաղվել ցանկացող անհատներն են, որոնք կարիք ունեն բիզնես հմտությունների ու գիտելիքի բարելավման:
Ըստ անհրաժեշտության տրամադրել անհատական խորհրդատվություն՝ աջակցելու մասնակցի կողմից իր գործունեության համար բիզնես ծրագրի կազմմանը։ Ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում մշակված բիզնես ծրագրերի ավարտուն տեսքի և բովանդակության համար։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում;
- Գյուղատնտեսության ոլորտում (մասնավորապես՝ դաշտավարության, անասնապահության, այգեգործության ոլորտներում) «Բիզնես պլանավորում», «Ագրոբիզնես» թեմաներով դասընթացների անցկացման փորձ (նվազագույնը՝ 5 տարի);
- Հաղորդակցման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք/կազմակերպությունները պետք է ուղարկեն իրենց առաջարկը հետևյալ էլեկտրոնային հասցեին․ *********@*********.*** մինչ վերջնաժամկետի ավարտը՝ նպատակ դաշտում գրելով «Բիզնես պլանավորում» փորձագետ։
Առաջարկը պետք է ներառի․
- Ընկերության նկարագիրը, վերջին 5 տարիների ընթացքում իրականացված նմանատիպ ծրագրերը համապատասխան ոլորտում;
- Հիմնական փորձագետների ինքնակենսագրականները;
- Ֆինանսական առաջարկ;
- Պետական գրանցամատյանից քաղվածք՝ իրավաբանական անձանց դեպքում, անձնագրի/սոց. քարտի պատճեն՝ ֆիզիկական անձանց դեպքում:
Կից փաստաթղթեր․
- Տեխնիկական առաջադրանք
- Մասնակից հայտ
- Գնային առաջարկի ձևաթուղթ
- Մասնակցության կարգ
Կից փաստաթղթերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1-JfN7mOGl5ODFkco_NkG8B9wEWBT24Lp?usp=sharing
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.