ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
"Իվ Մենեջմենթ" շինարարական կազմակերպությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
-Հաշվապահական հաշվառման վարում;
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում;
- Հարկերի հաշվարկում, հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Նյութական արժեքների հաշվառում, այդ թվում՝ մուտքեր, ելքեր, արտադրության հաշվառում;
- Հիմնական միջոցների հաշվառում;
- Բանկային փոխանցումների իրականացում, բանկային հաշիվների քաղվածքների, դրամական միջոցների հաշվառում;
- Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական);
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ;
- Հարկային օրենսդրության իմացության բարձր մակարդակ;
- ՀԾ Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- Excel-ի բարդ ֆունկցիաներով աշխատելու իմացություն;
- E-invoicing, tax-online ծրագրերի իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն;
- Հաշվապահի և աուդիտորի որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
rns.yerevan@gmail.com էլ. հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.