ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ICARE հիմնադրամը փնտրում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի գնումների ղեկավարի, ով կհամակարգի և կիրականացնի ծրագրի շրջանակում տեղի ունեցող ամբողջական գնումների գործընթացը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պատասխանատու է Ծրագրի շրջանակում իրականացվող գնումների գործառնությունների համար, որը պետք է իրականացնել ինչպես ICARE հիմնադրամի, այնպես էլ ԱՄՆ ՄԶԳ գնումների քաղաքականության հիման վրա;
- ICARE հիմնադրամի գնումների քաղաքականության հիման վրա մշակել գնվող սարք-սարքավորման տեխնիկական պահանջները, հայտարարել տենդեր, իրականացնել ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն ներառյալ ապրանքների և ծառայությունների գնման տեխնիկական և ծախսային առաջարկների գնահատում;
- Համակարգել ընկերության կապերը և հարաբերությունները մատակարարների հետ;
- Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ ընկերության համար համագործակցության փոխշահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով;
- Նախապատրաստել և կանոնավորել նախապայմանագրային փաստաթղթերը, կնքել պայմանագրեր մատակարարների և դրամաշնորհի շահառուների հետ;
- Համակարգել և վերահսկել մատակարարների հետ պայմանագրային պայմանների ժամանակին կատարումը;
- Հաշիվ ապրանքագրերի հաստատումից առաջ ստուգել պատվերների ճշտությունը;
- Համակարգել և վերահսկել մատակարարներից անհարժեշտ բոլոր փաստաթղթերի ժամանակին ստանալու գործընթացը;
- Գործուղվել ծրագրի տարածքներ, երբ անհրաժեշտ է, վերահսկելու գնված ապրանքների առաքումը դրամաշնորհառուներին և ստուգելու ձեռք բերված ապրանքների որակը;
- Աշխատել ֆինանսների և կառավարման մենեջերի հետ՝ բացահայտելու գնման պատվերները, որոնք կարող են պահանջել փոփոխություններ կամ չեղարկում ֆինանսական կամ վարչական անհամապատասխանության պատճառով;
- Համոզվել, որ դրամաշնորհային հայտերը և հարակից հայտերը ճշգրիտ են, ամբողջական և համապատասխանում են ԱՄՆ ՄԶԳ կանոնակարգերին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն;
- Պայմանագրերի գրագետ կազմման գիտելիքներ և փորձ;
- Գնումների և ձեռքբերման գործընթացների հետ աշխատելու առնվազն 3 տարվա փորձ;
- Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ;
- Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով
info.agricamp@gmail.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «Procurement Manager»։ Անհրաժեշտ է ներկայացնել նաև անվազն 2 երաշխավոր՝ նշելով երաշխավորի անուն ազգանունը, հեռախոսահամարը և էլ. հասցեն։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային, կախված որակավորումից և փորձից