ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 10։00-17։00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է ռազմավարական պլանավորման հմտություններ ունեցող հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պլանավորել և իրականացնել բաժնի բնականոն աշխատանքը;
- Ամրապնդել կապերը ԶԼՄ-ների, ռադիո և հեռուստաընկերությունների հետ՝ հանրության լայն շրջանակներում համալսարանի մասին տեղեկատվությունը տարածելու նպատակով;
- Ընդլայնել հասարակայնության հետ հետադարձ կապը;
- Ներքին և արտաքին շահակիցներին իրազեկել համալսարանի գործունեության մասին;
- Մասնկացել համալսարանի զարգացմանը ուղղված քննարկումներին, կլոր սեղաններին, վերապատրաստումներին, պետական, մասնավոր և միջբուհական միջոցառումներին, ցուցահանդեսներին;
- Համալսարանի վեբ-կայքում տեղեկատվություն տեղադրել/ թարմացնել:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն; ռուսերենի լավ իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Կազմակերպչական հմտություններ;
- Գովազդային գործիքների տիրապետում (Google Ads, Facebook, Instagram);
- Թիմային աշխատանքի ունակություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
haybusak.hr.department@gmail.com և
quality@haybusak.am էլեկտրոնային հասցեներին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Միջազգային կապերի պատասխանատու»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ. Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան…) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: