ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Ծառայությունների մատուցման հրավեր
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
ՔԱՐԴ Ագրոսերվիս փակ բաժնետիրական ընկերությունն իր դուստր կազմակերպությունների հետ միասին փնտրում է ակտիվ և ստեղծագործ Մարդկային Ռեսուրսների մասնագիտացված կազմակերպություն՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատելու պայմանով:
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
- Մշակել Ընկերության ՄՌԿ քաղաքականությունը և ռազմավարությունը;
- Վարել աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների և անձնակազմի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը համաձայն ՀՀ օրենսդրության;
- Ճիշտ վարել և վերահսկել կադրային գործավարությունը;
- Մշակել և ներդրնել Ընկերությունում Մարդկային Ռեսուրսների և սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետ համակարգ;
- Վարել աշխատակազմի անձնական գործերը, արխիվացնել;
- Տեղադրել թափուր հաստիքների համալրման հայտարարություններ,համակարգել ընտրված թեկնածուների հարցազրույցը և վերջնական ընտրության գործընթացը;
- Կազմակերպել անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումները;
- Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ պահպանել հետևողականություն;
- Կազմակերպել և կառավարել աշխատակիցների հավաքագրման, տեղաբաշխման, արձակուրդների և ազատման գործընթացները;
- Մշակել հաստիքների աշխատանքային նկարագրերը և պարտականությունները;
- Մշակել և իրականացնել նոր ընդունված աշխատակիցների ինտեգրման, հետագա ուսուցման և զարգացման ծրագրեր;
- Համակարգել, իրականացնել թիմբիլդինգների և այլ զարգացման և խրախուսման ծրագրեր;
- Կազմակերպել Ընկերության աշխատակիցների հետ պարբերական հանդիպումներ՝ աշխատանքում առաջացած խնդիրները բացահայտելու համար;
- Իրականացնել աշխատակիցների կարծիքների և առաջարկների հավաքագրում և վերլուծություն՝ աշխատանքային միջավայրը բարելավելու նպատակով;
- Կատարել ՄՌԿ առնչվող այլ աշխատանքներ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց առաջարկները ****@****.** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ՔԱՐԴ Ագրոսերվիսը հանդիսանում է ներդրումային կազմակերպություն, ինչպես նաև իր դուստր ձեռնարկությունների միջոցով ներմուծում է բարձրորակ և տեխնոլոգիապես առաջադեմ գյուղատնտեսական ապրանքներ և դրանք բաշխում է ամբողջ Հայաստանում՝ շուկայի պահանջարկին համապատասխան: Բացի այդ՝ ՔԱՐԴ Ագրոսերվիսը խորհրդատվական ծառայություններ է մատուցում հիմնականում գյուղատնտեսական արտադրության, վերամշակման տեխնոլոգիաների, կառավարման և մարքեթինգի ոլորտներում: Ընկերության առաքելությունն է աջակցել ֆերմերներին և ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և շուկայավարման գործում՝ եկամուտներն ավելացնելու և աշխատատեղեր ստեղծելու համար, որոնք կապահովեն գյուղական բնակչության համար կայուն ապրուստ:
Ընկերությունը գտնում է, որ իր առաջնային պատասխանատվությունն իր անձնակազմի, հաճախորդների և համայնքների հանդեպ է։ Անձնակազմի հանդեպ մշտապես դրսևորվում է արժանապատիվ և հարգալից վերաբերմունք: Թիմն աշխատում է կոլեգիալ՝ փնտրելով և հիմնվելով գործընկերների գաղափարների վրա: Ընկերությունը մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ է ընձեռում։ Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝
http://www.card.am/en: