ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք (հնգօրյա աշխատանքային շաբաթ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«B2B Medical» ընկերությունը փնտրում է Բժշկական ներկայացուցիչ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել բժշկական սարքավորումների և ծախսվող նյութերի վաճառք;
- Այցելել բժշկական հաստատություններ, անմիջականորեն շփվել բժշկական անձնակազմի, վարչակազմի հետ;
- Վարել հաճախորդների բազան;
- Իրականացնել առաջարկվող ապրանքային գծերի վարում և դրանց խթանում;
- Ավելացնել վաճառքների ծավալը՝ առկա հաճախորդների կարիքները զարգացնելու և վստահված տարածքում նոր հաճախորդներ ձեռք բերելու միջոցով;
- Հավաքագրել շուկայում իրավիճակի և նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն, կատարել մրցակցային վերլուծություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն բժշկական կրթություն, նախապատվությունը տրվում է «վիրաբույժ», «սրտաբան» որակավորումով դիմորդներին;
- MS Office-ի, ինտերնետի փորձառու օգտատիրոջ հմտություններ;
- Բժշկական սարքերի և ծախսվող նյութերի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բժշկական ոլորտում մասնագետների հետ հաղորդակցվելու փորձ;
- Բանակցությունների և պրեզենտացիաների անցկացման գերազանց հմտություններ;
- Ակտիվ վաճառքների հաջող փորձ;
- Գրագետ խոսք, նպատակասլացություն, ակտիվություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
b2b.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Աշխատավարձ, գումարած բոնուսային մաս (մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի ժամանակ), բջջային կապի վճարում: