ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է մենեջեր ռեստորանի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը;
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը;
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը;
- Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը;
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին;
- Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր;
- Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը;
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Նվազագույնը 1 տարվա ղեկավարման փորձ;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն;
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն;
- Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ;
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք;
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ինքնակենսագրություն ուղարկելով
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին: Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.