ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում Մենեջմենթի և սպասարկման ծրագրերի համակարգողի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել ակադեմիայի կողմից իրականացվող ռեստորանային և հյուրանոցային ոլորտների մենեջմենթ և սպասարկում դասընթացների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը;
- Մշակել ծրագրերի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթային ձևանմուշներ;
- Դասընթացների անցկացման նպատակով ապահովել դասախոսների ու փորձագետների ներգրավումը;
- Պլանավորել և համակարգել համագործակցող դասախոսական կազմի հետ աշխատանքը;
- Կազմակերպել և վերահսկել գործնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքները. պատվիրել աշխատանքային անհրաժեշտ նյութեր, ապահովել դրանց նկատմամբ վերահսկողություն;
- Իրականացնել ծրագրերի որակի գնահատում, ապահովել դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապը;
- Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ընկերության մենեջմենթի և սպասարկող անձնակազմի համար, ինչպես նաև համագործակցող ընկերությունների համար;
- Մենեջմենթի և սպասարկման ծրագրերի շարունակական զարգացման նպատակով մշակել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ;
- Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո ներկայացնել ամփոփ և գործունեության վերաբերյալ՝ տարեկան հաշվետվություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Դասավանդման և ուսումնական ծրագրերի կազմակերպման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Անգլերեն և/ կամ ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Կազմակերպչական հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ինքնակենսագրություն ուղարկելով
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին: Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Մենեջմենթի և Սպասարկման Ծրագրերի Համակարգող»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.