ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է մոնիթորինգի և գնահատման մասնագետի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Աջակցել ծրագրի յուրաքանչյուր կոմպոնենտի շրջանակում իրականացվող գործողությունների եռամսյակային և տարեկան պլանի կազմմանը, ինչպես նաև մշտադիտարկման ցուցիչների/ինդիկատորների մշակմանը;
- Իրականացնել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրաջանակում իրականացվող բոլոր կոմպոնենտների մոնիթորինգ և գնահատում՝ համաձայն Ծրագրի կողմից մշակված Մոնիթորինգի, Գնահատման, և Ուսուցման (MEL) պլանի;
- Ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր կիսամյակ թարմացնել և Ծրագրի ղեկավարին ներկայացնել թարմացված Մոնիթորինգի, Գնահատման, և Ուսուցման (MEL) պլանը;
- Կազմել շահառուների հետ հարցումներ իրականացնելու գործիքները (քանակական և որակական)՝ չափելու ծրագրի կողմից իրականացվող կոմպոնենտների ազդեցությունը;
- Մարզային այցելությունների միջոցով իրականացնել Ծրագրի շնորհառուների հետ որակական հարցազրույցներ՝ գնահատելու Ծրագրի ազդեցությունը;
- Վերապատրաստել հարցազրուցավարներին՝ Ծրագրի կողմից վերապատրաստում անցած ֆերմերների շրջանում քանակական հարցումներ իրականացնելու համար;
- Հավաքագրել ամբողջ մոնիթորնգային տվյալները տվյալների բազայում, ամփոփել և հաշվետվության տեսքով ներկայացնել վերլուծված տվյալները ՝ ինչպես եռամսյակային, այնպես էլ տարեկան;
- Աջակցել Ծրագրի ղեկավարին եռամսյակային հաշվետվությունների կազմմանը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և/կամ սոցոլոգիայի ոլորտներում;
- Հայերենի և անգլերեն (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն;
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքների՝ հարցաթերթերի կազմման, տվյալների հավաքագրման (ներառյալ որակական և քանակական հարցազրույցներ իրականացնելու), տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման փորձ;
- Համակարգչային ծրագրերի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն, STATA, SPSS կամ վիճակագրական այլ ծրագրի իմացությունը կդիտարկվի առավելություն;
- Անգլերեն և հայերեն հաշվետվությունների կազմման հմտություններ;
- Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականն անգլերեն կամ հայերեն լեզվով ****.********@*****.*** էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով "AGRI CAMP_Monitoring and Evaluation Specialist"։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
The International Center for Agribusiness Research and Education (ICARE) Foundation is a non-governmental and non-commercial organization established in Yerevan, Armenia. ICARE is an umbrella institution for the Agribusiness Teaching Center (ATC), the Agribusiness Research Center (ARC), and the EVN Wine Academy. The mission of ICARE is to serve as an international center of excellence to create food and agribusiness leaders through state-of-the-art education programs and cutting-edge research. The Agribusiness Teaching Center is the flagship unit of ICARE that provides agribusiness education to achieve sustainable entrepreneurial activities in the food and agriculture sector in Armenia. It prepares agribusiness specialists at undergraduate and graduate levels, armed with broad economic, marketing, and managerial skills, up-to-date communication abilities, and excellent knowledge of English language.