ԴՐՈւՅՔ՝ 
Կես դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է մոնիթորինգի և գնահատման մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող Ծրագրերի արդյունքների և ազդեցության մոնիթորինգի և գնահատման իրականացմանը;
- Աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող Ծրագրերի մոնիթորինգի և գնահատման ընթացակարգերի մշակմանը, անհրաժեշտության դեպքում դրանց լրամշակմանը և հետագա բարելավմանը;
- Մշակել գործառնական մոնիթորինգ իրականացնելու ձևերը և գործընթացները;
- Իրականացնել Ծրագրերի բոլոր գործողությունների, ծախսերի և ակնկալվող արդյունքներին հասնելու ուղղությամբ առաջընթացի մոնիթորինգ;
- Մշակել տարեկան աշխատանքային պլանի կատարման առաջընթացը գրանցելու, վերլուծելու և հաշվետու լինելու ձևերը և գործընթացները;
- Հիմնադրամի կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանից, անհրաժեշտության դեպքում նաև բաժիններից և խմբերից հավաքագրել անհրաժեշտ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ պարբերական հաշվետվությունների կազմելու համար, վերլուծել տեղեկությունները և ծրագրերի առաջընթացի վերաբերյալ ներկայացնել պարբերական հաշվետվություններ մոնիթորինգի և գնահատման խմբի ղեկավարին;
- Աջակցել հիմնադրամի Ծրագրերի գործընկերների հետ կապերի հաստատմանը և պահպանմանը, հարկ եղած դեպքում նաև տվյալների հավաքագրմանը գործընկերների տվյալների շտեմարաններից և կառավարման տեղեկատվական համակարգերից;
- Ակտիվ մասնակցություն հանդես բերել Ծրագրերի մոնիթորինգի արդյունավետության բարձրացմանը, առաջարկել ռազմավարական լուծումներ և մշակել գործողությունների պլաններ` ուղղված Ծրագրերի գործունեությանը խոչընդոտող հանգամանքների բացահայտմանը, դրանք վերացնելուն կամ նվազագույնին հասցնելուն;
- Ծրագրի աշխատակազմին աջակցել մոնիթորինգի և գնահատման խմբի գործիքներով և օժանդակել նրանց այդ գործիքներն օգտագործելու ուղղությամբ;
- Կատարել մոնիթորինգի և գնահատման խմբին առնչվող այլ պարտականություններ` ըստ պահանջի:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն բնական գիտությունների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մոնիթորինգի և գնահատման ոլորտում; ծրագրերի իրականացման կառույցներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ` MS Office-ի, հատկապես Excel-ի լավ իմացություն;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր; ռուսերեն լեզվի իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել *.*********@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մոնիթորինգի և գնահատման մասնագետ»): Առկայության դեպքում ներկայացնել նախորդ աշխատավայրից/ աշխատավայրերից երաշխավորագիր։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Աշխատանքի ծավալի ավելացման հետ մեկտեղ հնարավոր է տվյալ հաստիքը դառնա լրիվ դրույք։