ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Այ-Թի Լոջիք ընկերությանը անհրաժեշտ է ներմուծման մենեջեր՝ կազմակերպության գործընկերների հետ արտաքին կապերի հաստատման, բանակցություններ վարելու, իրականացվող գործարքների որակի, պրոդուկտիվության ապահովման համար, ինչպես նաև ներմուծման գործընթացը կոորդինացնելու համար՝ կազմակերպության ներքին կանոնադրության և ընթացակարգերին համապատասխան:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ելնելով օպտիմալ գնի, մատակարարման գրաֆիկների և որակի տեսանկյունից, իրականացնել հետազոտություններ՝ որոշելու համար լավագույն ապրանքներն ու մատակարարներին;
- Որոշել պոտենցիալ մատակարարներին, վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, հաստատել լավ հարաբերություններ համագործակցող կազմակերպությունների հետ;
- Բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման և լոգիստիկայի հետ կապված խնդիրների կարգավորում;
- Պատասխանատու է ներկրմանը վերաբերվող ինֆորմացիայի ամբողջականության և ճշգրտության համար;
- Պատասխանատու է ներկրվող ապրանքների մաքսազերծման, համապատասխան փաստաթղթերի ստացման և մատակարարներին ներկայացման գործընթացների վերահսկման համար;
- Կազմել հաշվետվություններ, վարել նամակագրություն;
- Իրականացնել ապրանքների տեղափոխման գործընթացի վերահսկումը մինչ տեղափոխման վայր՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրահանգներ տալով;
- Իրականացնել հաշիվ-ֆակտուրաների և առաքման հետ կապված այլ փաստաթղթերի ստուգում՝ սակագներին և մաքսային կանոնակարգներին համապատասխան;
- Ներկրման/ արտահանման քաղաքականության իրականացման, մոնիտորինգի, մշակման և անհրաժեշտության դեպքում փոփոխման գործընթացի իրականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ ներմուծման, լոգիստիկայի և արտաքին կապերի ոլորտներում;
- Ներմուծման և մաքսային կանոնակարգերի իմացություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն;
- Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն
office@logic.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներմուծման մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Աշխատակիցներին տրամադրվում է տրանսպորտ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ, 09։00-18։00, 1 ժամ ընդմիջում՝ 13։00-14։00, շաբաթ օր՝ 09։00-13։00, կիրակի՝ հանգիստ։