ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Բեսթ Սոլյուշնս» ՍՊԸ փնտրում է Գործավար ադմինիստրատիվ աշխատանքները կանոնակարգելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պատասխանել գրասենյակի հեռախոսազանգերին և համակարգել դրանք;
- Կանոնակարգել գրասենյակի փաստաթղթաշրջանառությունը;
- Իրականացնել գրասենյակի կայքի և սոց. Էջերի համակարգում և վերահսկողություն;
- Վերահսկել գրասենյակային ծախսերը և գնումները;
- Ամրագրել և կազմակերպել հանդիպումները;
- Իրականացնել գրասենյակի արտաքին կապերի համակարգում;
- Համակարգել ներթիմային կապերը;
- Իրականացնել գրասենյակի ընդհանուր գործավարություն, գրանցումների վարում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ` առնվազն MS Word և MS Excell ծրագրերի վարժ տիրապետում;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու և նման իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Բարեհամբույր և համբերատար հաղորդակցման (այդ թվում էլեկտրոնային հեռահաղորդակցման) և բանակցային հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց նկարով ինքնակենսագրականը (CV/ Resume)
info@bests.am էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գործավար»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական և հաշտարարական գրասենյակը հիմնադրվել է փաստաբան և արտոնագրված հաշտարար Վահե Աստվածատրյանի կողմից 2015 թվականի նոյեմբերի 10-ին: Գրասենյակը մատուցում է իրավաբանական և հաշտարարական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց` տրամադրելով ինչպես մշտական հիմունքներով ընթացիկ իրավաբանական սպասարկում, այնպես էլ որոշակի գործերով իրավաբանական ծառայություններ: Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
https://bestsolutions.am/: