ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու մարքեթինգ և PR մենեջերի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պլանավորել մարքեթինգային ռազմավարությունը;
- Իրականացնել ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտություններ;
- Կատարել հետազոտություններից ստացված տվյալների վերլուծություն;
- Բացահայտել շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունները;
- Իրականացնել հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ;
- Վաճառքի կետերում ապահովել և տեղադրել գովազդային նյութեր, ակցիաներ;
- Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ հաստատել գործարար հարաբերություններ;
- Սոցիալական մեդիայում իրականացնել ընկերության էջերի առաջխաղացում, վարում;
- Պարբերաբար թարմացնել կայքը;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- MS Office Excel-ի գերազանց իմացություն;
- Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացություն;
- Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում;
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Բանակցային հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
hr@araxpf.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ-գանձապահ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.